«Լիվերպուլի» երկրպագուները աջակցել են Կրիշտիանու Ռոնալդուին։
Անգլիական «Լիվերպուլն» այս պահին «Էնֆիլդի» տնային ստադիոնում 2:0 հաշվով հաղթում է «Մանչեսթեր Յունայթեդին» (առաջին խաղակես) ԱՊԼ-ի խաղում:
7 – րդ րոպեին, քանի որ պորտուգալացին խաղում է 7 համարի ներքո, երկրպագուները երգել են You ‘ ll Never Walk Alone-ը, ինչպես նաև մեկ րոպե ծափահարություններով հարգել են Ռոնալդուի մահացած նորածին որդու հիշատակը:
Նախօրեին նա հայտնել էր, որ իր նորածին որդին մահացել է։ Ջորջինա Ռոդրիգեսը պետք է երկվորյակներ ծննդաբերեր, բայց ողջ է մնացել միայն մեկ երեխան՝ աղջիկ։