ԱՄՆ – ը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 24 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ` ռուսական ռազմական գործողությանը աջակցելու համար:
ԱՄՆ-ի պատժամիջոցները Բելառուսի դեմ վերաբերում են պաշտպանության նախարարի և ԱԽ քարտուղարին։
Բելառուսի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անդրադարձել են երկու խոշոր պետական բանկերին։
Նշենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ավելի վաղ Պուտինը փետրվարի 21-ի իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը և ստորագրել համապատասխան հրամանագրեր: Ուկրաինացի ժողովրդին ուղղված ուղերձում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան հարձակման է ենթարկվել հյուսիսից, հարավից, արևելքից, երկնքից։ Զինվորականներից ծանր մարտեր են մղում Դոնբասում: Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։