Ռուսաստանից Թուրքիա գազի արտահանումը 2021 թվականին աճել է 63 տոկոսով, հայտարարել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը՝ նախորդ տարվա արդյունքների վերաբերյալ ունեցած ելույթում:
Միլլերը հայտնել է, որ «Գազպրոմը» կատարել է Եվրոպա գազի մատակարարման բոլոր պայմանագրային պարտավորությունները և ավելացրել է արտահանումը դեպի Գերմանիա 10,5 տոկոսով, դեպի Իտալիա՝ 20,3 տոկոսով, իսկ դեպի Թուրքիային՝ 63 տոկոսով:
«Գազպրոմի» ղեկավարը նշել է, որ «Հյուսիսային հոսք» և «Թուրքական հոսք» ժամանակակից գազատարների օգտագործումը թույլ է տվել հասնել բարձր արտահանման ցուցանիշների:
Միլլերի զեկույցում նշվում է, որ 2021 թվականին գազի արդյունահանումն աճել է 62,2 մլրդ խմ-ով՝ հասնելով 514,8 մլրդ խմ-ի, ինչը 13 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշն է դարձել: