Քաղավիացիայի կոմիտեն մի շարք ուղղություններով նախատեսված ավիաչվերթերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել։ Այս մասին հայտնում են ՔԱԿ մամուլի ծառայությունից։
Մասնավորապես տեղեկացվում է, որ
- ս. թ. հուլիսի 9-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Sibir ավիաընկերության կողմից (ժամանում՝ 16։25, մեկնում՝ 17։25)
- ս. թ. հուլիսի 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում՝ 02:45, մեկնում՝ 03:35)
- ս․ թ․ հուլիսի 9-ին կիրականացվի Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում՝ 15:00)
- ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում՝ 14:00)
- ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում՝ 19:45):«Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»,-նշված է հաղորդագրության մեջ։