Օկուպացված Արցախում շարունակվում են անտառային հրդեհները, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակման՝ կրակն Ակնայում (բնակավայրի ադրբեջաներեն անվանումը՝ Աղդամ) շարունակվում է տարածվել, թեև հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են ուղղաթիռներով։
Հուլիսի 25-ի հրդեհվող տարածքներից նաև պայթյունի ձայներ էին լսվել, սակայն չէր նշվել, թե ինչից են դրանք առաջացել։