ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկրի մուտքի վիզա ստանալու ձևակերպման գործող ծախսերին նոր վճար է ավելացրել, գրել է CNN-ը։
Վիզա ձևակերպելու համար, բացի գործող ծախսերից, ԱՄՆ-ն օտարերկրյա զբոսաշրջիկներից կպահանջի նաև վճարել առնվազն 250 դոլարի չափով վճար։ Վարչակազմն այն անվանել է «բարեխղճորեն վիզա ստանալու նոր վճար»։ Վճարը կգանձվի բոլոր այն այցելուների համար, ովքեր պետք է ստանան ոչ ներգաղթային վիզա՝ ԱՄՆ մուտք գործելու համար:
«Սա վերաբերում է բազմաթիվ զբոսաշրջիկների և գործարար ճանապարհորդների, միջազգային ուսանողների և այլ ժամանակավոր այցելուների»,- հստակեցրել է կայքը:
Նշվում է, որ վճարումը կկատարվի վիզաների ձևակերպման ժամանակ, երբ ուղևորություններից որևէ հրաժարում չի լինի: Ներգաղթի իրավաբան Սթիվեն Բրաունը պարզաբանել է, որ այս վճարը լինելու է «վերադարձվող ապահովագրական ավանդ»: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ փոխհատուցում ստանալու մեխանիզմը դեռևս պարզ չէ։
Պետդեպարտամենտին հղում անելով՝ պարբերականը նաև տեղեկացնում է, որ 2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն տրամադրել է գրեթե 11 մլն ոչ ներգաղթային վիզա։
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիներն ԱՄՆ սովորական՝ ոչ միգրանտ վիզաների համար դիմելիս վճարում են 185 դոլար։