«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» մարզասրահներին առնչվող երկու տարբեր քրեական վարույթներով ձերբակալվածներ չկան, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հարկեր և տուրքեր թաքցնելու վարույթների շրջանակում իրավապահները երեկ քննչական գործողություններ էին իրականացրել մարզական ակումբներում։ Ըստ Ավդալյանի՝ քննչական գործողություններն ավարտված են։
Նա նշեց, որ ի սկզբանե որևէ մասնաճյուղի գործունեություն չեն խոչընդոտել, այս պահին մարզասրահների բնականոն աշխատանքը շարունակվում է։ Առգրավվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ, տեղեկացրեց ՔԿ մամուլի խոսնակը։