Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 20-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,52 դրամ միջին կշռված գնով և վաճառում 386,88 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Եվրոն ընդունում են միջինը 439,52 դրամով, վաճառում՝ 452,79 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4,78 դրամով, վաճառում՝ 5,05 դրամով։