Երևանը Վաշինգտոնից առաջարկ է ստացել Սյունիքով անցնող ճանապարհի կառավարման վերաբերյալ, Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, սակայն, չի մանրամասնել՝ այս առաջարկը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ պաշտոնական։ Փաշինյանը նաև հավելել է, որ այս հարցի վերաբերյալ նմանատիպ առաջարկներ ստացվել են այլ երկրներից ևս։ Նա խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ առաջարկները մերժելու դեպքում Հայաստանը կարո՞ղ է բախվել հնարավոր բացասական հետևանքների՝ պատժամիջոցների տեսքով։
«Հայաստանը չի հրաժարվի ճանապարհից։ Մենք ենք առաջարկել աշխարհին, ասել ենք, ուզում ենք սա, բայց բոլոր առաջարկները քննարկում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքիշխանության, իրավազորության հենքի վրա»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ «միջանցք» բառը հայաստանյան քաղաքական խոսույթում, մեղմ ասած, ալերգիկ է։
«Մենք պետք է հասկանանք, որ միջազգային հանրությունը, օրինակ, ՀՀ Հյուսիս-հարավ ճանապարհն անվանում է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք։ Ամբողջ աշխարհը բոլոր տեղերում փնտրում է միջանցք»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։