Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, հրամանագիրը հուլիսի 16-ին ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հիման վրա։
Վարչապետի առաջարկությամբ և նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
Մաթևոսյանը փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրել էր 2021-2022 թվականներին, որից առաջ՝ 2018-2021-ին, Արմավիրի մարզպետն էր։ Սիմիդյանը ՇՄՆ նախարարի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականին։