Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով, հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վարեբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը»,- հավելել է խոսնակը։
Թուրքիայի նախագահն, իր հերթին, Փաշինյանին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։
2024-ի հունիսին Փաշինյանը և Էրդողանը հեռախոսազրույցով ընդգծել էին իրենց քաղաքական կամքը՝ առանց որևէ նախապայմանի երկու երկրների հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ, 2024-ի սեպտեմբերին Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել էր Թուրքիայի նախագահի հետ։ 2025-ի մայիսին Էրդողանը խոսել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման աստիճանական գործընթացի մասին։