Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 5-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,11 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,14 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Ռուսական ռուբլին միջինում գնվում է 4,71, վաճառվում՝ 5,00 դրամով: Եվրոն ընդունվում է միջինը 430,23 վաճառվում՝ 443,17 դրամով։