Սյունիքի մարզի Խնածախ գյուղում կրակոցները շարունակվում են և առավել թիրախային են դարձել, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ չնայած պաշտպանական գերատեսչությունը վերջին օրերին լռում էր այդ մասին և միայն մայիսի 8-ին էր տեղեկացրել, որ նախօրեին ադրբեջանական կրակոցներից Խնածախում տան տանիք էր վնասվել, սակայն Խնածախից շարունակում են ահազանգել, որ քաղաքացիական օբյեկտներին են հարվածում։
Օրերս խնածախցիներից մեկի բակում կրակոցների հետևանքով ոչխար էր սատկել, իսկ նախօրեին ադրբեջանական կրակահերթից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան դարպասը, գրել է թերթը։
ԱԽ քարտուղարը մայիսի 9-ին հայտարարել էր, որ սահմանային խախտումների վերաբերյալ հետաքննության տվյալները ՀՀ-ն փոխանցել է Ադրբեջանին, իսկ մայիսի 7-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկություններ է փոխանցել: Հրադադարի խախտումներ նաև նախորդ ամիսերին՝ ապրիլին ու մայիսին էին գրանցվել:
Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է սահմանային իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք հայկական կողմը հերքում է։