• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հունիս 2025 14:22
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին․ Բակո Սահակյան

Մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով

Uncategorized,
28 Հունվար 2019 23:56
ShareShareShare
telegram

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով։
Համաժողովին մասնակցում է նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԳ նախարար Մասիս Մայլիյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Արցախի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, իրավապաշտպաններ, գիտնականներ, վերլուծաբաններ և լրագրողների տարբեր երկրներից։ Միջոցառման շրջանակներում ԱՀ նախագահը հանդես է եկել ելույթով։
Ողջունելով ներկաներին և հյուրերին՝ Բակո Սահակյանը նշել է, որ այսօրվա միջոցառումը բավականին յուրահատուկ է թե՛ իր բովանդակությամբ, թե՛ մասնակիցների առումով:
«Առաջին անգամ տեղի է ունենում Արցախի բարեկամների համաժողով, որը մեկ հարկի տակ է հավաքել մեր երկրին սատարող քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների, գիտնականների, վերլուծաբանների և լրագրողների՝ տարբեր պետություններից: Այստեղ են Արցախի հետ բարեկամության խմբերի և շրջանակների անդամներ, մեր հանրապետության անկախությունը ճանաչած կամ մեզ հետ համագործակցող վարչական միավորների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»,- նշել է Բակո Սահակյանը։
Բակո Սահակյանի խոսքով՝ ժողովրդավարական սկզբունքներին և մարդասիրական արժեքներին նվիրվածությամբ համաժողովի մասնակիցները տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք եք տանում՝ ուղղված Արցախի սատարմանը, միջազգային տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:
«Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ այս ամենի համար, բարձր ենք գնահատում ձեր առաքելությունը և ուրախ ենք, որ ունենք ձեզ նման ընկերներ ու բարեկամներ»,- նշել է Բակո Սահակյանը։
ԱՀ նախագահը նշել է, որ համաժողովում քննարկվելիք թեմաներն առնչվում են Արցախի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին, և նման ձեւաչափը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել իրականությունը, նախանշել ու հստակեցնել անելիքները:
Բակո Սահակյանը մասնակիցներին ներկայացրել է ԱՀ պետականաշինության տեսլականը և արտաքին քաղաքական հրամայականները։
«Անկախ, ինքիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը»,- նշել է Բակո Սահակյանը։
Բակո Սահակյանն ընդգծել է, որ կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում:
«Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչն ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում»,- նշել է Բակո Սահակյանը։
Բակո Սահակյանն անդրադարձել է բանակցային գործընթացին՝ վերահաստատելով, որ Արցախը կողմնակից է Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
«Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով»,- ընդգծել է Բակո Սահակյանը։
ԱՀ նախագահը վերահաստատել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում շարունակում է մնալ հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքները:
«Մեզ համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանումը ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ: Դա պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ հայկական սփյուռքի առկայությամբ:
Արտաքին քաղաքական ասպարեզում պաշտոնական Ստեփանակերտը շարունակելու է հատուկ տեղ հատկացնել տարբեր երկրների ու պետությունների և նրանց վարչական միավորների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը»,- նշել է ԱՀ նախագահը։
Բակո Սահակյանը նշել է, որ յուրաքանչյուր ժամանակահատված առաջադրում է նոր խնդիրներ, պահանջում է տարբեր մարտահրավերների դիմակայելու ռազմավարության և մարտավարության հստակեցում ու ճշգրտում: Այստեղ առանցքային դերակատարություն ունի Հայաստան-Արցախ-Սփյուռք սերտ փոխգործակցությունը, Արցախի և նրա բարեկամների միջև մշտական գործնական կապերի ամրապնդումը:
«Անելիքներն ու խնդիրները բազմազան են, բայց միանգամայն իրատեսական: Համոզված եմ, որ մեզ հաջողվելու է արդյունավետորեն լուծել դրանք, և այս ճանապարհին հատուկ նշանակություն ունի նման միջոցառումների անցկացումը:
Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նրա մասնակիցներին՝ քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»,- եզրափակել է Բակո Սահակյանը։

telegram

Առնչվող Նորություններ

Միրզոյանը և Կալլասը քննարկել են Իրանից ՀՀ տարածքով երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորությունը

Միրզոյանը և Կալլասը քննարկել են Իրանից ՀՀ տարածքով երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորությունը

21 Հունիս 2025 13:57

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը...

Հրանտ Դինքի դուստրը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն հիմնել

Հրանտ Դինքի դուստրը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն հիմնել

21 Հունիս 2025 13:11

Հայերեն «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի դուստրը՝ Դելավա Դինքը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում բացել Հայաստանի հյուպատոսություն։  Փաշինյանի՝ Թուրքիայի...

«Խաղաղության խաչմերուկը» լիարժեք ներգրվում է Թուրքիայի կողմից առաջ մղվող «Միջին միջանցքին»․ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկը» լիարժեք ներգրվում է Թուրքիայի կողմից առաջ մղվող «Միջին միջանցքին»․ Փաշինյան

21 Հունիս 2025 12:46

Ես ճիշտ խողովակ չեմ, որ ձեր ուղերձը փոխանցեմ Էրդողանին․ Փաշինյանը՝ Մեծ ժողովի հայ պատգամավորին

Ես ճիշտ խողովակ չեմ, որ ձեր ուղերձը փոխանցեմ Էրդողանին․ Փաշինյանը՝ Մեծ ժողովի հայ պատգամավորին

21 Հունիս 2025 12:20

Ոչ թե ուզում ենք տարածաշրջանում բաժանարար գծեր խորացնել, այլ հարաբերություններ հարթել․ Փաշինյան

Ոչ թե ուզում ենք տարածաշրջանում բաժանարար գծեր խորացնել, այլ հարաբերություններ հարթել․ Փաշինյան

21 Հունիս 2025 11:57

Իմ այցը Թուրքիա պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա ընթացքը․ Փաշինյան

Իմ այցը Թուրքիա պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա ընթացքը․ Փաշինյան

21 Հունիս 2025 11:39

Ավելին
  • Լուրեր

Проходит встреча Пашиняна с представителями армянской общины Турции (прямое включение)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (ուղիղ)

21 Հունիս 2025 11:30
Փաշինյանն ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հրահանգել է «մաքրել» ուժային համակարգը․ ԶԼՄ

Փաշինյանն ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հրահանգել է «մաքրել» ուժային համակարգը․ ԶԼՄ

21 Հունիս 2025 10:59
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

«Կոտրված դատավոր և անմխիթար դատախազ». Կարապետյանը՝ իր դատավարության մասին

21 Հունիս 2025 10:27
ՔՊ-ում գլխավոր դատախազի դեմ բունտ է հասունանում․ ԶԼՄ

ՀՀ գլխավոր դատախազի եղբայրն աշխատանք է ստացել ՀԷՑ-ում․ ԶԼՄ

21 Հունիս 2025 10:14
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հունիս 2025 09:40
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 21-ին

21 Հունիս 2025 07:38
Հիշատակում ենք Մեծ Եղեռնը․ Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը

Թրամփը հայտարարել է, որ Իրանին «առավելագույնը» երկու շաբաթ է տալիս դիվանագիտության համար

21 Հունիս 2025 01:04
Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Ռուս-ուկրաինական բանակցություններում որոշ առաջընթաց է նկատվում. Թրամփ

21 Հունիս 2025 00:27
Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրի միջև բանակցությունների առաջին փուլը

Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրի միջև բանակցությունների առաջին փուլը

20 Հունիս 2025 23:07
Մամիկոն Խաչատրյանը հռչակվել է սպորտային մարմնամարզության World challenge cup-ի չեմպիոն

Մամիկոն Խաչատրյանը հռչակվել է սպորտային մարմնամարզության World challenge cup-ի չեմպիոն

20 Հունիս 2025 22:10
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը

Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը

20 Հունիս 2025 21:41
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ

Կարեն Խաչանովը դուրս է եկել Հալլեի մրցաշարի կիսաեզրափակիչ

20 Հունիս 2025 20:56
Չի աշխատելու․ Կրպեյանը՝ ընդդիմախոսների ձերբակալության մասին

Չի աշխատելու․ Կրպեյանը՝ ընդդիմախոսների ձերբակալության մասին

20 Հունիս 2025 20:34
Մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

20 Հունիս 2025 20:08
Պատգամավորը հայտնել է Երևանի երկու շրջանների նախկին ղեկավարներին ոստիկանություն կանչելու մասին

Պատգամավորը հայտնել է Երևանի երկու շրջանների նախկին ղեկավարներին ոստիկանություն կանչելու մասին

20 Հունիս 2025 19:38
Nikol

Փաշինյանը հայտարարել է Էրդողանին Երևան հրավիրելու մտադրության մասին

20 Հունիս 2025 19:10
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է գործում քաղաքական հետապնդման առկայության մասին

20 Հունիս 2025 18:40
Տեղեկություն ենք ստացել, որ իրավապահները գալու են նաև Սրբազանի կեցավայր․ պատգամավոր

Տեղեկություն ենք ստացել, որ իրավապահները գալու են նաև Սրբազանի կեցավայր․ պատգամավոր

20 Հունիս 2025 18:33
Բոլորի հետևից էլ գալու են․ Գառնիկ Դանիելյանը՝ իրավապահների խուզարկությունների մասին

Բոլորի հետևից էլ գալու են․ Գառնիկ Դանիելյանը՝ իրավապահների խուզարկությունների մասին

20 Հունիս 2025 18:31
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

20 Հունիս 2025 18:30
Գալստանյանը հայտնել է, որ իրենց համակիր 2 տասնյակից ավելի մարդկանց են բերման ենթարկել

Գալստանյանը հայտնել է, որ իրենց համակիր 2 տասնյակից ավելի մարդկանց են բերման ենթարկել

20 Հունիս 2025 18:18
«Տաշիր Պիցցայի» կասեցված մասնաճյուղերի թիվը հասել է 4-ի

«Տաշիր Պիցցայի» 15 մասնաճյուղում ստուգումներ են․ ՍԱՏՄ խոսնակ

20 Հունիս 2025 18:15
Արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆ-ն՝ երկրաշարժի հետևանքների և հետցնցումների մասին

ՆԳՆ-ն խուզարկել և ձերբակալել է ՀՅԴ-ի և «Սրբազան պայքար»-ի ներկայացուցիչներին

20 Հունիս 2025 17:58
Բագրատ Գալստանյանը պատմում է «Սրբազան պայքարի» անդամների ձերբակալությունների մասին (ուղիղ)

Բագրատ Գալստանյանը պատմում է «Սրբազան պայքարի» անդամների ձերբակալությունների մասին (ուղիղ)

20 Հունիս 2025 17:53
Միրզոյանը և Կալլասը քննարկել են Իրանից ՀՀ տարածքով երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորությունը
Տարածաշրջան

Միրզոյանը և Կալլասը քննարկել են Իրանից ՀՀ տարածքով երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորությունը

21 Հունիս 2025 13:57

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը...

ԿարդալDetails
Հրանտ Դինքի դուստրը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն հիմնել

Հրանտ Դինքի դուստրը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն հիմնել

21 Հունիս 2025 13:11

Հայերեն «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի դուստրը՝ Դելավա Դինքը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում բացել Հայաստանի հյուպատոսություն։  Փաշինյանի՝ Թուրքիայի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ