Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված՝ իրավիճակը գնալով ծանրանում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: «Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են Քովիդ կենտրոնների։ Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ն արդեն զբաղված են (87%): Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Շտապօգնության բրիգադներն աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»,- գրել է նախարարի տեղակալը:
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 8-ին
Հայաստանի մարզերի զգալի մասում մայիսի 8-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության...