Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 415 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34,877-ի: Հուլիսի 19-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 23,294 (+171) է, փաստացի բուժվում է 10,737-ը, գրանցվել է մահվան 641 (+10) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 143,114 (+1969) թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 205 (+4)-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 34,462 դեպք։