Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 706 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28,606-ի: Հուլիսի 5-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 16,140 է, փաստացի բուժվում է 11,824-ը, գրանցվել է մահվան 484 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 122,682 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 158-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 27.900 դեպք։