Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 580 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27.900-ի: Հուլիսի 4-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 15935 է, փաստացի բուժվում է 11331-ը, գրանցվել է մահվան 477 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 120.245 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 157-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 27.320 դեպք։