Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 523 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 065-ի: Հուլիսի 1-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 14563 է, փաստացի բուժվում է 10900-ը, գրանցվել է մահվան 453 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 113665 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 149-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 25542 դեպք։