Ադրբեջանում ռազմական տեխնիկայի տեղաշարժի կադրեր հրապարակելու համար ձերբակալել են TikTok օգտատիրոջ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է քաղաքացու՝ սահմանի մոտ ադրբեջանական զինուժի տեխնիկայի տեղաշարժի կադրեր հրապարակելու համար։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սամեդ Ռուստամովը ձերբակալվել է TikTok-ով ռազմական տեխնիկայի տեղաշարժի կադրեր հրապարակելուց հետո։ ...