Նախ նշենք, թե ինչ է իրենից ներկայացնում հակաբիոտիկը։ Այն բարդ քիմիական բաղադրություն ունեցող դեղամիջոց է, որի հիմնական ֆունկցիան է օրգանիզմի մանրէների վերացումը։ Հակաբիոտիկները ոչնչացնում են մանրէների բջջային պատը, միջուկը կամ այլ բաղադրիչներ՝ այդպիով օրգանիզմը մաքրելով վերջիններից։
Իդեպ հավելենք, որ վիրուսային հիվանդությունները հակաբիոտիկներով բուժելն անօգուտ է, քանի որ վիրուսը զուրկ է բջջային կառուցվածքից,այն կազմված է միայն ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի շղթայից և նրան շրջապատող սպիտակուցի շերտից, հետևաբար՝ հակաբիոտիկը չի կարող ազդեցություն գործել դրա վրա: Այսպիսով՝ հակաբիոտիկային բուժումն անօգուտ է վիրուսային հիվանդությունների դեմ, օրինակ՝ գրիպի։
Եվ երկրորդ խնդիրը, որին արդի բժշկությունը բախվում է հակաբիոտիկային բուժման մեջ, այն է, որ որոշ դեպքերում հակաբիոտիկները անգուտ են դառնում նաև մանրէների դեմ պայքարում։ Հակաբիոտիկների ի հայտ գալն իրական հեղաշրջում էր համարվում ժամանակին, նախևառաջ այն պատճառով, որ դրանք հնարավոր դարձրին այնպիսի հիվանդությունների բուժումը, որոնք նախկինում համարվում էին անբուժելի: Այսպես, 1943 թվականին անբուժելի հիվանդությունների շարքից դուրս եկավ սիֆիլիսը։
Սակայն, մյուս կողմից, հակաբիոտիկների նկատմամբ մանրէների դիմադրողականությունը մեծ խնդիր է համարվում բժշկության մեջ։ Մանրէները ձեռք են բերել մուտացիայի ունակություններ, ինչի շնորհիվ փոխակերպվում են բակտերիաների այնպիսի ձևերի, որոնց վրա գոյություն ունեցող հակաբիոտիկներն այլևս ազդեցություն չեն կարող գործել։ Ինչի հետևանքով առկա դեղամիջոցների կիրառման արդյունավետությունն էականորեն նվազել է։
Բժիշկներն այս ամենը մեկնաբանում են հակաբակտերիալ դեղամիջոցների անվերահսկելի և սխալ օգտագործմամբ․ սխալ ընտրված հակաբիոտիկը, դրա կիրառման անբավարար չափը հանգեցնում են մանրէների կառուցվածքի փոխակերպման և ադապտացման տվյալ դեղամիջոցին։
Որպես խնդրի լուծման հիմնական տարբերակ՝ մասնագետները խորհուրդ են տալիս առանց անհրաժեշտության հակաբիոտիկներ չընդունել, իսկ բժշկի կողմից նշանակման պարագայում՝ խստորեն պահպանել բոլոր ցուցումները։
Apple-ը ներկայացրել է նոր օպերացիոն համակարգեր «հեղուկ ապակի» ձևավորմամբ
Apple-ն WWDC 2025 համաժողովի ընթացքում ներկայացրել է իր օպերացիոն համակարգերի նոր տարբերակները, որոնց ձևավորումը վերափոխվել է՝ ստանալով Liquid Glass («Հեղուկ...