Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հրապարակել են իրենց կողմից անցկացված հետազոտության տվյալները։ Այս տվյալները փաստում են, որ ցավազրկող դեղամիջոցները հաճախ օրգանիզմում նվազեցնում են շաքարի մակարդակը՝ հանգեցնելով հիպոգլիկեմիայի։ Եթե արյան շաքարի մակարդակը հասնում է վտանգավոր մինիմումին, ապա, ամենայն հավանականությամբ, մարդը հիպոգլիկեմիկ ցնցում կապրի, ինչը կարող է հանգեցնել նաև մահվան:
Համալսարանի պաշտոնական կայքը նշում է, որ մարդու օրգանիզմի վրա ցավազրկող դեղերի ազդեցության նման տվյալներ առաջին անգամ են բացահայտվում։
Նախագծի հեղինակները վերլուծել են ավելի քան 12 միլիոն զեկույցներ՝ տվյալների հասանելի բազաներից, որոնք տվյալներ են պարունակել դեղերի ընդունման կողմնակի ազդեցությունների մասին: Մասնագետների կողմից ուսումնասիրության են ենթարկվել 2004-2019թթ. հաշվետվությունները։
Իհարկե, նման կողմնակի ազդեցությունը ցավազրկող դեղորայքի կիրառման դեպքում միակը չէ. հաճախ հանդիպում են նաև գլխապտույտ, սրտխառնոց և գլխացավ։
Քիմ Քարդաշյանը պայմանագիր է կնքել Disney Television-ի հետ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պայմանագիր է կնքել Disney's 20th Television-ի հետ, հայտնում է Daily Mail-ը։ Ըստ աղբյուրի՝ 43-ամյա Քիմը պայմանագրի համաձայն...