Հայաստանը ներկայացնեղ Ջանես Նազարյանը (65 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության եզրափակչում է, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Կիսաեզրափակչում հայ մարզիկը 3:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Եգոր Տարասենկոյին:
Հուլիսի 29-ին կայանալիք եզրափակչում Նազարյանը կպայքարի Վրաստանը ներկայացնող Էրեկլե Տավբերիձեի դեմ։
Հունիսին Սկոպյեում կայացած Եվրոպայի առաջնությանը Նազարյանը պարտվել էր վրացի մարզիկին։