Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Ռաֆիկ Դարմոյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Դարմոյանը 71 կգ քաշային կարգում պոկում վարժությունում բարձրացրել է 116 կգ և 121 կգ: Այս ձևում Դարմոյանը դարձել է արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 143 կգ, 147 կգ, 152 կգ: Այս վարժությունում նա 3-րդն է: Երկամարտի 273 կգ արդյունքով՝ Դարմոյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Նատալյա Սարգսյանը պոկում վարժությունում բարձրացրել էր 77 կգ ու 81 կգ: Հրում վարժության ժամանակ նա գլխավերևում էր պահել 97 կգ: Երկամարտի 178 կգ արդյունքով նա դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: