Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն (Ունիվերսիադա), հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նա հանդես է եկել նժույգ թափեր մրցաձևում և վաստակել 14,933 միավոր։
Մայիսին Մանուկյանը դարձել էր Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն։