Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները «Գինեսի» նոր ռեկորդ են սահմանել՝ մեկ մատով քաշելով 49 տոննա ընդհանուր քաշով 4 բեռնատար։
Միջոցառումը տեղի է ունեցել Բալահովիտում՝ Գինեսի աշխարհի ռեկորդների պաշտոնական չափորոշիչներին համապատասխան ընթացակարգով: Ռեկորդային քաշը նախապես կշռվել և հաստատվել է անկախ մասնագետների կողմից, այնուհետև եղբայրները մեկ մատով հաղթահարել են սահմանված հեռավորությունը՝ ամրագրելով արդյունքը որպես պատմական ձեռքբերում ուժային մարզական աշխարհում։
«Այս հաջողությունը նվիրում ենք լեգենդար «Արաբո» ջոկատին՝ որպես հարգանքի տուրք նրանց անսասան կամքի, խիզախության և զոհաբերության հիշատակին»,- ընդգծել են Սաքունց եղբայրները՝ հավելելով, որ իրենց նպատակը ոչ միայն ֆիզիկական ռեկորդ սահմանելն էր, այլև ազգային հիշողության և դիմադրողական ոգու վերահաստատումը:
Միջոցառման կազմակերպիչները նշեցել են, որ անհրաժեշտ ամբողջ փաստաթղթավորումն ու տեսաֆիքսումը փոխանցվում է «Գինեսի» աշխարհի ռեկորդների գրասենյակ՝ պաշտոնական գրանցման և հրապարակման համար:
Սաքունց եղբայրները տարիներ շարունակ հանդես են եկել ուժային արտասովոր ցուցադրություններով՝ քարոզելով երկաթյա կարգապահություն, հոգեբանական տոկունություն և ազգային պատասխանատվություն։ Նրանց նախաձեռնությունները նպատակ ունեն ոգեշնչելու երիտասարդ սերնդին՝ ապացուցելով, որ համառ աշխատանքը և արժեքներին նվիրվածությունն իրական արդյունքներ են բերում: