Հայկական «Նոա» ակումբը պարտվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում:
«Նոան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է հունգարական «Ֆերենցվարոշին»: Հայկական ակումբի կազմում միակ գոլի հեղինակը 39-րդ րոպեին դարձել է Ստեֆան Հարթենմանը:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին՝ Բուդապեշտում:
Հուլիսի 15-ին «Նոան» Չեռնոգորիայի «Բուդուչնոստ» ակումբի հետ երկու խաղերի արդյունքում անցել էր մրցաշարի որակավորման երկրորդ փուլ: