Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, շարունակում է հաղթարշավը Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի կիսաեզրափակչում Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգայսիին: Եզրափակչում հայ գրոսմայստերը կմրցի ամերիկացի Հանս Մոկե Նիմանի հետ: Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:
Մրցաշարի քառորդ եզրափակչում Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարն անցկացվում է հուլիսի 15-19-ը։ Հուլիսի 17-ին Արոնյանը հաղթել էր նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենին։ Եզրափակչի հաղթողը կստանա 200 000 դոլար։