Երևանում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Էստոնիայի ընտրանուն, հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Հայաստանի հավաքականը մրցակցի նկատմամբ առավելության է հասել 61։58 հաշվով։ ԿԳՄՍՆ-ից հավելել են, որ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Յուրա Մելիքյանը, որը գրանցել է դաբլ-դաբլ՝ 17 միավոր, 16 ռեբաունդ, 3 արդյունավետ փոխանցում։
ԿԳՄՍՆ-ից նաև տեղեկացրել են, որ առաջնության հանդիպումների տոմսերը հնարավոր է ձեռք բերել առցանց՝ Tomsarkgh.am և Ticketon.am հարթակներից, և մեկ տոմսով կարելի է մուտք գործել օրվա բոլոր խաղերին։
Առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ հուլիսի 11-16-ը։
Կարդացեք նաև՝
Բասկետբոլի կանանց Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր