Խառը մենամարտերի (ММА) ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյան գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին, հայտնել է Сhampionat.com-ը։
Մենամարտն ավարտվել է 5-րդ ռաունդում՝ Ծառուկյանի վաղաժամ հաղթանակով։
Հունվարին Լոս Անջելեսում (ԱՄՆ) տեղի էր ունեցել խառը մենամարտերի UFC 311 մրցաշարը։ Առաջնության թեթև քաշային կարգում չեմպիոն Մախաչովը հաղթել էր բրազիլացի Ռենատո Մոյկանոյին և չորրորդ անգամ նվաճել չեմպիոնական գոտին: Մոյկանոն մարտի էր դուրս եկել Ծառուկյանի փոխարեն, որը վնասվածքի պատճառով հրաժարվել էր Մախաչևի դեմ մրցապայքարից։ Փետրվարին Ծառուկյանը համոզմունք էր հայտնել, որ իր և Մախաչովի մենամարտը տեղի է ունենալու։