«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է Հայաստանի Սուպերգավաթակիր՝ եզրափակչում 4։0 հաշվով պարտության մատնելով «Փյունիկ»-ին, հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ըստ ՀՖՖ-ի՝ առաջին խաղակեսի մեկնարկին «Արարատ-Արմենիան» երկու գոլի առավելություն է ստացել։ 40-րդ րոպեին Անտոն Բրատկովի ինքնագոլի շնորհիվ հաշիվը դարձել է 3:0։
Երկրորդ խաղակեսում Մարիուս Նուբիսին խփել է իր երկրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Հաղթող թիմին պատվավոր մրցանակը հանձնել է մրցանակի անունը կրող Հակոբ Տոնոյանի որդին՝ Արա Տոնոյանը, հավելել է ՀՖՖ-ն։