Հայաստանի ներկայացուցիչ, շախմատային կոմպոզիտոր Աշոտ Եղիազարյանի կազմած խնդիրը շահել է 1-ին մրցանակը Կոնստանտին Գավրիլովի 3-րդ հոբելյանական միջազգային մրցաշարի մանրաքանդակներ բաժնում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ մրցաշարին շախմատային խնդիրների կազմման տարբեր ժանրերում մասնակցել է 9 երկրի 18 շախմատային կոմպոզիտորների 45 կազմած խնդիր: