Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Գերատեսչության տվյալներով՝ հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։
ՀՖՖ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է ևս մեկ ընկերական հանդիպում՝ հունիսի 9-ին Պոդգորիցայում մրցելով Չեռնոգորիայի ընտրանու դեմ:
Հայկ Խլոյանը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել
Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի...