Կրասնոդարում ընթացող Southern Frontier մրցաշարում հայ MMA մարտիկ Արմեն Թորոսյանը (8-3) վստահ հաղթանակ է տարել Ռուսաստանը ներկայացնող ըմբիշ Աբդուլլա Մուրթազալիևի նկատմամբ (5-5), հայտնել է sportaran.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ մենամարտը բաղկացած էր երեք ռաունդից, որոնցից յուրաքանչյուրում Թորոսյանը գերազանցել է մրցակցին։ Նա արդյունավետ կերպով վերահսկել է տարածությունը, հաջող աշխատել կանգնած դիրքում ու վստահորեն մենամարտը տեղափոխել գետնին` ոչ մի շանս չթողնելով Մուրթազալիևին։