UFC-ի (Ultimate Fighting Championship) թեթև՝ մինչև 70 կգ քաշային կարգի առաջին տեղի հավակնորդ, ռուսաստաբնակ հայազգի 28-ամյա մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է կազմակերպության գլխավոր տնօրեն Դանա Ուայթի հայտարարությունը:
Ուայթը հայտնել էր, որ Ծառուկյանը, որը վնասվածք էր ստացել Լոս Անջելեսում (ԱՄՆ) կայանալիք UFC 311 մրցաշարից առաջ, չի դառնա տիտղոսի հաջորդ հավակնորդը:
«Ես համաձայն եմ Ուայթի հետ։ Երբ մեջքս ապաքինվի, պատրաստ կլինեմ ապացուցել, որ ես առաջին հավակնորդն եմ»,- գրել է Ծառուկյանը X սոցիալական ցանցում։
Խառը մենամարտերի UFC 311 մրցաշարն անցկացվել է հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը՝ Լոս Անջելեսում (ԱՄՆ)։ Առաջնությանը թեթև քաշային կարգում չեմպիոն ռուս Իսլամ Մախաչովը հաղթել էր բրազիլացի Ռենատո Մոյկանոյին և չորրորդ անգամ նվաճել չեմպիոնական գոտին: Մոյկանոն մարտի էր դուրս եկել Ծառուկյանի փոխարեն, որը վնասվածքի պատճառով հրաժարվել էր Մախաչևի դեմ մրցապայքարից։