Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլում օգոստոսի 25-ին տեղի ունեցած խաղի ժամանակ ֆուտզալի ՀՀ չեմպիոն «Երևանը» հաղթել է թուրքական «Շիշլիին», տեղեկացրել են ակումբի Facebook-յան էջում։
«Երևանը» Թուրքիայի չեմպիոնին հաղթել է 4։1 հաշվով։ Հայկական թիմի կազմում մեկական գոլով աչքի են ընկել Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը և Գարեգին Մաշումյանը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Երևանը» D խմբում տոնել է երկու հաղթանակ և կրել մեկ պարտություն՝ վաստակելով 6 միավոր։