«Նոան» դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արտագնա խաղը Մալթայի «Սլիեմայի» հետ ավարտվել է 0։0 հաշվով։ Երևանում 7։0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ հայկական ակումբը կխաղա մրցաշարի որակավորման 3-րդ փուլում, որտեղ մրցակիցը կլինի հունական ԱԵԿ-ը։
Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ էին դուրս եկել նաև հայկական «Արարատ-Արմենիա» և «Փյունիկ» թիմերը։