Հայ շախմատիստները կմասնակցեն Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «8th Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարը տեղի կունենա հուլիսի 5-13-ը։ Նշվում է, որ մրցաշարն անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով:
Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:
Հայ գրոսմայստեր Հայրապետյանը մարտի 4-ին Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ Օփեն 2024» միջազգային մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի Այդին Սուլեյմանլիին։
Հունիսի 27-ին Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձել էր Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն։
Փետրվարին Հայրապետյանն Իրանում կայացած «19th International Caspian Cup» միջազգային մրցաշարում 2-րդ հորիզոնականն էր զբաղեցրել։