Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ, Սուսաննա Գաբոյանը՝ 3-րդ անգամ դարձել են շախմատի Հայաստանի չեմպիոններ, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ առաջնության վերջին խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը (2011, 2024) հաղթել է Արթուր Դավթյանին և 2-րդ անգամ դարձել ՀՀ չեմպիոն:
Հայաստանի շախմատի կանանց 79-րդ առաջնության վերջին խաղափուլում Սուսաննա Գաբոյանը (2015, 2021, 2024) սև խաղաքարերով հաղթել է Մելինե Հարությունյանին և 3-րդ անգամ դարձել ՀՀ չեմպիոն:
Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող
Հայաստանը ներկայացնող հրաձիգներ Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը դարձել է հրաձգության Եվրոպայի առաջնության հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Եռյակը...