Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ֆեդերացիան փոխանցում է, որ Չեխիա-Հայաստան հանդիպումը կկայանա Պրահայում՝ մարտի 26-ին: Մարզադաշտը և հանդիպման մեկնարկի ժամը հայտնի կդառնան ավելի ուշ:
2023 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՖՖ-ն հայտնել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն: