Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։
«Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե են մեկնել 21 ֆուտբոլիստներ: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ: Հավաքականը հոկտեմբերի 16-ին կտեղափոխվի Ստրումիցա քաղաք, որտեղ հոկտեմբերի 17-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հադիպում կացկացնի նոյեմբերի 18-ին` Երևանում ընդունելով Ուելսին: Նոյեմբերի 21-ին, Հայաստանի ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ:
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը պարտվել էր Լատվիայի ընտրանու հետ խաղում։
Քրիստիան Կիվուն կգլխավորի «Ինտերը»․ ԶԼՄ
Միլանի «Ինտերի» նոր գլխավոր մարզիչ կդառնա ռումինացի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կիվուն, գործարքն արդեն համաձայնեցված է, սոցիալական ցանցերում գրել է լրագրող...