2023 թ-ի Ասիայի բաց առաջնությանը հայ ձյուդոյիստը բրոնզե մեդալ է նվաճել՝ նվաճելով 3-րդ տեղը, հայտնում է ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիան:
«Ասիայի բաց առաջնությանը մասնակցեց մեծահասակների հավաքական թիմը՝ ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։ 73 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավեդիսյանը, տանելով 4 հաղթանակ, գրավեց 3-րդ մրցանակային տեղը և նվաճեց բրոնզե մեդալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
2023 թ-ի Ասիայի բաց առաջնությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-8-ը՝ Ղազախստանի Ակտաու քաղաքում:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2։5 հաշվով պարտվել է Կոսովոյին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում 2։5 հաշվով պարտություն է կրել Կոսովոյից, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Առաջին խաղակեսից հետո...