Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Երևան-Ստամբուլ-Պոտգորիցա չվերթով մեկնել է Մոնտենեգրո, որտեղ կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ մեր ընտրանին 13 քաշային կարգերից հանդես կգա 12-ում։ Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ),
Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Ռուսլան Ասլիկյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Արթուր Ղազարյան (60 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63.5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Զավեն Գալստյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (96 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և Դավիթ Չալոյան (+92):
Հավաքականի գլխավոր մարզիչն է Կարեն Աղամալյանը։ Մրցավայր են մեկնել նաև մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը, բժիշկ Հարություն Պրազյանը և մրցավար Բագրատ Ավոյանը։
Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ջանես Նազարյանը եզրափակչում է
Հայաստանը ներկայացնեղ Ջանես Նազարյանը (65 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության եզրափակչում է, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Կիսաեզրափակչում...