Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ երկրորդ խաղերում օգոստոսի 11-ին հայ վոլեյբոլիստները Մինսկում հանդիպել են Տաջիկստանի հավաքականի հետ և կամային հաղթանակ տարել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանը ներկայացնող տղաներն առաջին մրցափուլը պարտվել են, բայց հաջորդ 3 մրցափուլերում թեժ ու համառ խաղ են ցուցադրել։ Արդյունքում 3:1 հաշվով գեղեցիկ հաղթանակի են հասել։
Ընդհանուր առմամբ, ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանի հավաքականը բոլոր 14 մարզաձևերում այս պահի դրությամբ նվաճել է 6 մեդալ։
Օգոստոսի 3-ին հայտնել էինք, որ Բելառուսում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ՝ ավելի քան 140 պատանի և երիտասարդ մարզիկ։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը չափեցին ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին: