Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը «Teplice Open 2023» մրցաշարում (Չեխիա) զբաղեցրել է 2-րդ տեղը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր։
Մրցաշարն անցկացվել է հունիսի 10-18-ը Չեխիայի Տեպլիցե քաղաքում։
Ավելի վաղ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հայտնել էր, որ Հայաստանը բաց կթողնի Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։ «Հայ շախմատիստները չեն մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի գավաթին»,- պարզաբանել էր նա։
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայում անցկացվող ամառային ունիվերսիադայում սահմանել է Հայաստանի նոր ռեկորդ, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։ Մանուչարյանը 100մ ազատ ոճ լողատարածությունում...