Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունը, որում հայ մարզուհիներից երկուսը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հյայաստանի առաջին մեդալն ապահովել է 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Քառորդ եզրափակչում հայ մարզուհին մրցել է վրացի Տեկլե Լամինիձեյի հետ ու հաղթել մեծ առավելությամբ: Բոլոր 3 ռաունդներում Սոնան տակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել: Արդյունքում՝ բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են Հարությունյանին, ասված է ֆեդերացիայի կայքում։
2-րդ մեդալն ապահովել է 69 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը մրցակցին հաղթել է նոկաուտով: Հունգարացի Ռեգինա Լակոսի հետ մենամարտում հայ մարզուհին պարզապես ջախջախել է մրցակցին: Առաջին ռաունդի մեկնարկից Անին նախաձեռնողի դերում էր և հուժկու հարվածների տարափ էր հասցնում Լակոսին: 2-րդ ռաունդում ևս Անիի առավելությունը շատ ավելի մեծ էր: Այս ռաունդի միջնամասում Անիի ևս մեկ շատ ուժեղ հարված հասել է նպատակին։ Մրցավարը տեսնելով, որ հունգարացին հետ է քայլում և դժվարանում է կանգնել ոտքի վրա, դադարեցրել է մենամարտը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հստակեցնում է, որ սա պատմական նվաճում է Հայաստանի համար։ Մեր երկիրը հայկական բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ մեդալ կունենա կանանց մեծահասակների եվրոպական ստուգատեսում։
Հավելենք, որ Եվրոպայի կանանց բռնցքամարտի առաջնությունը կայանում է հոկտեմբերի 17-23-ը։ Հայաստանի մասնակցում է 7 բռնցքամարտիկով․ 48 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացնում է Գայանե Տեր-Բարսեղյանը, 50-ում՝ երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային կարգում Եկատերինա Սիչևան է, 57-ում՝ Տաթևիկ Խաչատրյանը,: 60-կգ քաշային կարգում հանդես է գալիս մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը, 63-ում Սոնա Հարությունյանն է, 70-ում՝ Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը։
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA 1000 մրցաշարում հաղթել է Չինաստանի ներկայացուցչին
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է կանանց թենիսի Qatar TotalEnergies Open մրցաշարում, որը WTA 1000 շարքի մաս է կազմում։ Նա...