Շախմատի՝ երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստ Արամ Հակոբյանը մրցաշարի առաջատարների շարքում է։
Առաջնության 6-րդ տուրում հայ շախմատիստը ուժերը չափել է Հնդկաստանը ներկայացնող մրցակցի հետ, որի նկատմամբ հասել է առավելության։
Մրցաշարին ներկայացված հայ շախմատիստներից Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան, իսկ Արթուր Դավթյանը պարտություն է կրել:
Այս պահի դրությամբ Արամ Հակոբյանը և Ուկրաինայի ներկայացուցիչը 5-ական միավորով մրցաշարի առաջատարներն են:
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը, հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաից։ Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի...