Լոնդոնի «Տոտենհեմը» պատրաստ է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերի համար վճարել 90 միլիոն եվրո։ Բանակցություններն ընթանում են արդեն մեկ ամիս, հաղորդում է Daily Mail-ը։ Տրանսֆերը կլինի ամենաթանկը «Տոտենհեմի» պատմության մեջ։
25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն։
Դիբալան անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։ Իտալական ակումբը Դիբալայի համար 2015-ին «Պալերմոյին» վճարել է 40 միլիոն եվրո։
Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Պանամերիկայի ըմբշամարտի առաջնության փոխչեմպիոն
Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում անցկացված Պանամերիկայի ըմբշամարտի առաջնության փոխչեմպիոն,...