Հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 31 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 28-32 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-30 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 28-36 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 28-32 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-34 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-37 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-30 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 34-38 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35-37 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 37-39 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 36-39 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 27-29 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 36-39 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 35-39 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 28-32 աստիճան, լեռնային շրջաններում՝ 25-29 աստիճան։
Արցախում հուլիսի 27-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 28 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։