Փրկարարները հայտնաբերել են Ազատի ջրամբարում խեղդված երիտասարդի դին, հաղորդում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ջրամբար ընկնելու մասին հաղորդումն ստացվել էր հուլիսի 27-ին՝ ժամը 13:07-ին։ Ժամանած ջրասուզակներն ափից մոտ 4 մետր հեռավորության վրա հայտնաբերել են 2008 թվականին ծնված երիտասարդի դին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել։